Դատական նիստերից հետո էլ «Գոյ»-ի դերասանները շարունակում են նստացույցը
Վարչական դատարանում նոյեմբերի 25-ին և 26-ին տեղի է ունեցել «Գոյ» թատրոնի՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միավորելու հարցով դատական նիստ, սակայն որևէ հարց լուծում չի ստացել և թատրոնի անձնակազմը շարունակում է նստացույցը թատրոնի մուտքի մոտ։
Նոյեմբերի 25-ին նիստին «Գոյ» թատրոնի շահերի ներկայացուցիչը ներկայացրել էր դատավորին ինքնաբացարկի միջնորդություն՝ նշելով, որ դեմ են գործը քննի դատավոր Լիլիթ Սադոյանը։
Նոյեմբերի 26-ին կայացած նիստում դատարանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը, իսկ պատասխանող կողմը չէր ներկայացել դատարան։ Նիստը հետաձգվել է։
«Գոյ» թատրոնի շահերի ներկայացուցիչ Կարո Ասատրյանը նիստից հետո ասել էր. «Պարտավոր էին ներկայանալ։ Նիստին չներկայանալը նաև որոշակի տեսանկյունից խոչընդոտ է հանդիսանում»։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ «Գոյ» թատրոնը դատական կարգով վիճակում է կառավարության՝ Գոյ» թատրոնը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միավորելու որոշումը։ Չնայած վիճարկվող որոշմանը, հունվարի 30-ից թատրոնները համարվում են միավորված։
Նոյեմբերի 7-ից «Գոյ» թատրոնի դերասանները նստացույց են անում։ Նրանց պահանջն է՝ «ԿԳՄՍ Նախարարությունից պահանջում ենք` միջանկյալ հրատապ լուծում. «Գոյ» թատրոնի աշխատանքների վերսկսումը մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը»։
Հարակից հրապարակումներ`
- «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
- «Ընդամենը պահանջում ենք՝ թույլ տվեք, մտնենք ներս, ստեղծագործենք. «Գոյ»-ի դերասաններ
- «Գոյ» թատրոնը շուտով նոր ներկայացում է անելու՝ հենց դրսում. Գուրգեն Սարգսյան
- «Գոյ»-ի դերասանուհի. Հունվարի 30-ից օտարվել եմ իմ մասնագիտությունից
- ՈՒՂԻՂ. «Գոյ»-ի անձնակազմի բողոքի ակցիան ՄԻՊ գրասենյակի դիմաց
- «Գոյ» թատրոնի անձնակազմն այսօր ակցիա կանի ՄԻՊ գրասենյակի մոտ
- «Լռությունը դավաճանության նման մի բան է». «Գոյ» թատրոնը՝ մյուս թատրոնների դերասաններին
- Արա Խզմալյանը Վարդան Մկրտչյանի հետ լավ հարաբերություններ ունի, մեզ տարածքից զրկել է, որ հանձնի նրան. «Գոյ»-ի դերասան
- «Գոյ»-ի այսօրվա ասուլիսը «թեժ է լինելու»
- Ոստիկանությունն արգելել է «Գոյ»-ի դերասաններին վրաններ տեղադրել նստացույցի համար. Արզումանյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան