Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհները և Զառ-Սևաբերդ ավտոճանապարհը դժվարանցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Ճանապարհահատվածի մշակման աշխատանքներով պայմանավորված՝ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Վարդենյաց լեռնանցքը բաց է բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում։
Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհները և Կոտայքի մարզի Զառ-Սևաբերդ ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Սպիտակի ոլորանները և Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքում, Արագածի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Քաջարան, Գյումրի քաղաքներում, Ջաջուռի ոլորաններում տեղում է ձյուն։
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արագածի տարածաշրջանում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան