Իրանը ողջունում է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը
Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Երեքշաբթի երեկոյան Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը բացարձակ մեծամասնությամբ հաստատել է Լիբանանի հետ հրադադարի համաձայնագիրը։ Մինչ հաստատումը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է ժողովրդին, որի ընթացքում բացատրել է հյուսիսային ճակատում հրադադարի անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ լիբանանյան Հեզբոլլահ շարժման կողմից զինադադարի ցանկացած խախտման դեպքում Իսրայելը կպատասխանի և կվերսկսի ռազմական գործողությունները։
«Մեր երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղայը, ողջունելով Լիբանանի դեմ Իսրայելի ագրեսիայի ավարտի մասին հաղորդագրությունը, ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը կառավարությանը, ժողովրդին և Լիբանանի դիմադրությունը»,- ասվում է Իրանի ԱԳՆ պաշտոնական Telegram-ի ալիքում տեղադրված հայտարարության մեջ։
Բաղայը «ընդգծել է միջազգային հանրության պատասխանատվությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման և Գազայի դեմ պատերազմը դադարեցնելու համար Իսրայելի ագրեսիվ ռեժիմի վրա արդյունավետ ճնշում գործադրելու համար»:
Համաձայն ԱՄՆ-ի առաջարկած կարգավորման ծրագրի՝ լիբանանյան բանակը առաջիկա 60 օրվա ընթացքում պետք է գրավի տարածքներ երկրի հարավում, իսկ Հեզբոլլահի ուժերն ու ենթակառուցվածքները պետք է դուրս բերվեն Լիտանի գետից հյուսիս, որը տարբեր տարածքներում հոսում է Իսրայելի հետ սահմանից 20-30 կիլոմետր հեռավորության վրա։ Այդ ընթացքում Իսրայելը պետք է ամբողջությամբ դուրս բերի իր զինված ուժերը հարևան երկրի տարածքից։
Համաձայնագիրը նախատեսում է ստեղծել միջազգային վերահսկողական կոմիտե՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, որը կվերահսկի դրա կատարումը և կվերացնի խախտումները։
Հարակից հրապարակումներ`
- Նեթանյահուն Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի ռազմական կաբինետին, բայց սպառնացել է պատասխանել
- Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան