Սիմոն Աբգարյանի «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումը՝ երևանյան բեմում
Այս տարի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը որպես Երևանյան միջազգային թատերական փառատոնի հատուկ հյուր ներկայացնում է ֆրանսահայ աշխարհահռչակ դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանին։
Աշխարհահռչակ արվեստագետը Հայաստանում իր թատերախմբի՝ Քոմքանի դե սընք ռու-ի (Compagnie des 5 roues) հետ։ Երևանում նրանք հանդես կգան Սիմոն Աբգարյանի հեղինակային ներկայացմամբ, որը մեծ հաջողություն է ունեցել ոչ միայն Ֆրանսիայում՝ դառնալով Ֆրանսիական ազգային թատրոնի Մոլիեր մրցանակի եռակի դափնեկիր, այլ նաև շրջագայել է աշխարհի տարբեր քաղաքներում։
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից հայտնում են, որ «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումը երևանյան բեմում կլինի դեկտեմբերի 5-ին և 6-ին։
«ԷԼԵԿՏՐԱՆ ԹՇՎԱՌՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻՑ» ներկայացումը հունական հնագույն առասպելի հզոր վերաիմաստավորումն է: Արգոսի ամենաաղքատ շրջանում ծավալվող այս հուզիչ ներկայացումն ամբողջապես վերափոխում է վրեժխնդրության դասական պատմությունը: Էլեկտրան՝ նախկին արքայադուստրը, իսկ այժմ հասարակաց տան սպասուհին, այրվում է զայրույթից և հուսահատությունից՝ սպասելով իր եղբոր՝ Օրեսթեսի վերադարձին։ Նրանք միասին կդիմակայեն իրենց մոր՝ Կլիթեմնեստրայի բռնակալությանը։
Ներկայացումն ուղեկցվում է Howlin' Jaws խմբի աշխույժ ռոք-ն-ռոլով, ցնցող խորեոգրաֆիայով և ձայների խմբերգով, որոնք կյանք են հաղորդում յուրաքանչյուր տեսարանին, «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումը տեսողական և զգացմունքային տոնախմբություն է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան