Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը. Ագնեսա Խամոյան
«Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որը բնականաբար չի արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը»,- ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
նա նշել է. «Մեր թիվ մեկ օրակարգը ինչպես եղել, այնպես էլ մնում է այս իշխանություններին հեռացնելը, և բնական է, եթե խմբակցության որեւէ պատգամավոր չի կիսում այդ գաղափարը, հարցը պետք է դառնա քննարկման առարկա։
Խմբակցությունը Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու «խնդրանքով» չի կարող դիմել, բայցև ակնհայտ է, որ քննարկվելու է խմբակցությունում պարոն Նազարյանի հետագա գործունեության հարցը:
Թե ինչ կորոշվի խմբակցության նիստից հետո, պարզ կլինի միայն նիստից հետո։ Նիստի ժամկետների մասին հավելյալ տեղեկություններն՝ ավելի ուշ»։
Գեղամ Նազարյանն ավելի վաղ պատասխանելով հարցին, որ «Դուք մանդատ ստացաք իշխանափոխություն անելու, Փաշինյանին հեռացնելու օրակարգով ու հիմա իշխանականների հետ գործուղմա՞ն եք գնում», «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը պատասխանել է. «Ո՛չ, ըտենց օրակարգ չկա, չգիտեմ ով ա դա մտցրել...ի՞նչ ա նշանակում՝ եկել ենք խորհրդարան, որ հեռացնենք, այսինքն, խորհրդարանում ինչ-որ սամբոյի պրյո՞մ պիտի անենք, որ Փաշինյանին հեռացնենք»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան