Ի՞նչ անենք՝ գնդակահարության հոդված սահմանե՞նք էներգետիկ ըմպելիքների վաճառքի համար. Բաբկեն Թունյան
«Օրինագծի նպատակն է 18 տարեկան անձանց առողջության պահպանման համար կոֆեին և տաուրին պարունակող էներգետիկ ըմպելիքների շրջանառության սահմանափակման իրավական հիմքերի ստեղծումը»,-Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողվում ասաց ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ զեկուցելով իր և մի քանի այլ ՔՊ-ականների հեղինակած «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և կից փաթեթում լրացումներ և փոփոխություններ կատարեկու մասին նախագիծը։
Նա տեղեկացրեց, որ դեռահասների շրջանում մոտ 40%-ը շաբաթական էներգետիկ ըմպելիքներ է օգտագործում։
«Նման ըմպելիքները չեն պարունակում առողջ սննդակարգի համար անհրաժեշտ որևէ սննդանյութ»,-ասաց Ալխաս Ղազարյանը։
Նախագծով առաջարկվում է արգելել 18 տարին չլրացած անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը, ինչպես նաև դրանց վաճառքը ավտոմատ սարքավորումներով և տեխնիկական այլ միջոցներով և խախտումների դեպքում սահմանել պատժամիջոցներ։
Պատգամավորներն առաջարկում են օրենքում ավելացնել դրույթ՝ հետևյալ բովանդակությամբ. «Վաճառքի ցուցադրված էներգետիկ ըմպելիքները պետք է ապահովված լինեն առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով)՝ «Էներգետիկ ըմպելիք» նշումով և պարունակեն «Խորհուրդ չի տրվում օգտագործել մինչև 18 տարեկան երեխաներին, հղիության և կրծքով կերակրելու ժամանակ, ինչպես նաև նյարդային բարձր գրգռվածությունից, անքնությունից, զարկերակային բարձր ճնշումից տառապող անձանց» ընթեռնելի գրառում և լինեն տեղադրված տեսանելի վայրում»:
«Հայաստան» խմբակկցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նկատեց, որ պատժամիջոցներ նշանակելով տնտեսվարողներին չեն կարող ստիպել անչափահասին չվաճառել էներգետիկ ըմպելիք, դրա փոխարեն պետք է հասարակության շրջանում իրազեկում իրականացնել դրանց վտանգավորության մասին։
«Տուգանքի հետ կապված դա է հիմա մեխանիզմաը։ Այսինքն ինչ անենք՝ գնդակահարության հոդված սահմանենք, որ մարդիկ վախենան անչափահասին էներգետիկ ըմպելիք վաճառել»,-ասաց նիստը վարող և օրենքի համահեղինակ ՔՊ-ական Բաբկեն Թունյանը։
Ավետիսյանն էլ արձագանքեց, թե Թունյանը գլխիվայր շրջում է իր առաջարկությունը, իսկ ինքը ընդամենն առաջարկում է ոչ թե խստացնել պատիժն, այլ հասարակության հետ աշխատելու մեխանիզմներ մշակել։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ հետևանքների կարող է հանգեցնել էներգետիկների օգտագործումը երեխաների կողմից. Մասնագետը թվարկում է վտանգները
- Գիտնականները կապ են գտել էներգետիկ ըմպելիքների և սրտի հանկարծակի կանգի միջև
- Անուշ Նավասարդյան. Ականատեսը եղա, երբ էներգետիկ ըմպելիքի տուփը երեխաները կիսել էին, որ վերջին կաթիլներն էլ խմեն
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան