Գեղամ Նազարյան. Քննարկումը կլինի, իմ կարծիքը կասեմ
«Չեմ մեկնաբանում։ Այդ թեմայով որևէ բան չեմ խոսում»,-ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը՝ Panorama.am-ի հետ զրույցում արձագանքելով իր գործընկերոջ՝ Ագնեսա Խամոյանի իր մասին հայտարարությանը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը մասնավորապես հայտարարեց.
«Խմբակցությունը Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու «խնդրանքով» չի կարող դիմել, բայցև ակնհայտ է, որ քննարկվելու է խմբակցությունում պարոն Նազարյանի հետագա գործունեության հարցը:
Թե ինչ կորոշվի խմբակցության նիստից հետո, պարզ կլինի միայն նիստից հետո։ Նիստի ժամկետների մասին հավելյալ տեղեկություններն՝ ավելի ուշ»։
«Քննարկումը կլինի, ես իմ կարծիքը կասեմ։ Ես էլ եմ նոր կարդացել այդ գրառումը»,-ասաց Նազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը. Ագնեսա Խամոյան
- «Հրապարակ». Նազարյանը երկար ժամանակ է՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ
- Ալեն Սիմոնյանն օգնության է շտապում Գեղամ Նազարյանին
- Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան