Մենք սպասում ենք պատասխանի․ Զախարովան՝ Կապանում ՌԴ հյուպատոսության բացման մասին
Ե՞րբ է բացվելու Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսությունը, ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանեց․
«Մենք արդեն մեկնաբանել ենք այդ հարցը,իրավիճակը նույն է։ Հայկական կողմը տվել է համաձայնություն հյուպատոսության բացման համար , ռուսական կոմից, համապատասխանաբար, կա որոշում գլխավոր հյուպատոսի հետ կապված և սպասում ենք պատասխանին։ Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված, որ հայկական կողմը մեզ համապատասխան պատասխաններ չի ուղարկում, սա արդեն մեզ ուղղված հարց չէ, այլ՝ Երեւանին»։