Առանց ՌԴ համաձայնության արգելվում է ռուսական զինտեխնիկայի վերաարտահանումը 3-րդ երկիր. Զախարովա
«Իսկապես ծանոթացել ենք այդ ուղերձներին: Այդ առնչությամբ ցանկանում ենք հիշեցնել 1995 թվականի հոկտեմբերի 30-ի ռազմատեխնիկական համագործակցության և 2013 թվականի դեկտեմբերի 3-ի՝ ռազմական արտադրանքի մատակարարման մասին երկկողմ միջկառավարական համաձայնագրերի դրույթների խստիվ պահպանման անհրաժեշտության մասին»,- այս մասին հերթական ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով Երևանին ռուսական С-300-ներ և երկու զինատեսակների այլ համակարգեր տրամադրելու Աթենքի ծրագրերի վերաբերյալ հարցին, ասաց ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նշենք, որ տեղեկությունը հրապարակվել է հունական լրատվամիջոցներում։
«Նրանք միանշանակ արգելում են Հունաստանին վերաարտահանել մեր կողմից մատակարարվող զինտեխնիկան՝ առանց Ռուսաստանի համաձայնության։ Բայց ներկա պահին մենք հունական կողմից ոչ մի հարցում չենք ստացել»,- հավելեց Զախարովան։