Դուք էլ եք դուրս ու ներս անում, հեսա կարող է լրիվ գնաք՝ կլինենք խայտառակ. Թադևոս Ավետիսյանը՝ Հովիկ Աղազարյանին
«Դուք էլ եք դուրս ու ներս անում, հեսա կարող է լրիվ գնաք՝ կլինենք խայտառակ։ Գնալուց գործ չունեք»,-ԱԺ Տնտեսասկան հարցերի մշտական հանձաժողվում ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետգիսյանը։
Մինչ այդ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը նախագիծը ներկայացնող փոխնախարար Արման Պողոսյանին հարց տալու համար ձայն նտվեց Թադևոս Ավետիսյանին, շրջանցելով ձեռք բարձրացրած Հովիկ Աղազարյանին։
Վերջինս վրդովվեց, թե ինչու նիստը նախագահողը իրեն ձայն չտվեց։
Թունյանը բացատրեց, թե Թադևոս Ավետիսյանն էր առաջինը ձեռք բարձրացրել։
Հովիկ Աղազարյաննն էլ հայտարարեց, թե Ավետիսյանը անընդհատ դուրս ու ներս է անում և լսեց վերջինիսի հակադարձումը։
Թադևոս Ավետիսյանը դիմեց ֆինանսների փոխնախարարին՝ ասելով. «Հանրային քննարկմանը բացի պետական կողմից, չկար որևէ շահագրգիռ մասնակից, որը դրական արտահայտվե նախագծի վերանբերյալ։ Հիմա այդ քննարկումից հետո բերել եք նույն նախագիծը առանց որևէ փոփոխության, բա էդ քննարկումն ինչո՞ւ էիք իրականցնում»։
Բաբկեն Թունյանը նշեց, որ որոշել են նույն նախագիծը բերեն առաջին ընթերցմամբ, բայց երկրորդ ընթերցմամբ ընդդիմախոսների պահանջով այն ամբողջությամբ փոխվել է։
«Մասնագիտական ծառայություններն ավելացված արժեքի դաշտ տեսափոխելու փոխարեն, մենք նրանց թողնում ենք շրջանառության հարկ վճարելու դաշտում, փոխարենը ավելացված արեժխքի հար կճարող այն տնտեսվարողը, որը իրենցից ծառայություն ձեռք կբերի, չի կարողանա ծախսագրել այդ ծառայության արժեքը»։
Հովիկ Աղազարյանն այդ ընթացքում վրդովված շարժումներով մանրացված թղթերը լցնում էր դատարկ շշի մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ինձ են լռեցրե՞լ. Հովիկ Աղազարյան
- Ես երեկ զանգ եմ ստացել Մոսկվայից. Հովիկ Աղազարյան
- ԱԺ-ն Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող 5 առանձին օրինագիծ ընդունեց
- Սկզբունքային որևէ փոփոխություն այս հարկային օրենսգիրքը չի առաջարկում. Թանդիլյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան