Լեհաստանի նախագահը ԵՄ դիտորդների հետ պարեկություն է արել Հայաստան-Ադրբեջան սահմանին
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի Եվրամիության դիտորդական առաքելության դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների հետ։ Այս մասին նշված է Լեհաստանի նախագահի աշխատակազմի X-ի միկրոբլոգում։
«Լեհաստանի նախագահը ԵՄ առաքելության դիտակետում հանդիպել է լեհ անձնակազմի հետ: Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավարն է Մարկուս Ռիտերը, իսկ տեղակալը՝ ազգությամբ լեհ Մարեկ Կուբերսկին։ Առաքելությունը ստեղծվել է 2023 թվականի փետրվարին՝ երկու տարի ժամկետով, և դրա նպատակները ներառում են՝ իրավիճակի մշտադիտարկում և պարեկությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին», - գրված է X-ում։
Մեկ այլ գրառման մեջ նշվում է, որ Անջեյ Դուդան Պարույր Սևակում մասնակցել է պարեկության, որի ընթացքում հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական միության առաքելության լեհ անձնակազմի հետ, որը ստեղծված է անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեհաստանի նախագահը նոյեմբերի 25-27-ը Հայաստան կատարած այցի շրջանակներում կայցելի Երասխ՝ մասնակցելու Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ն իր դոմինանտ գործողություններն է ցանկանում իրականացնել Հարավային Կովկասում. Լեհաստանի նախագահի հայտարարությունը՝ Երևանից
- Ամեն ջանք կգործադրենք, որ Հայաստանին մոտեցնենք ու ներգրավենք եվրոպական ընտանիք. Լեհաստանի նախագահ
- Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան