Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում
Նոյեմբերի 27-ին, ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի «Հոգեկան առողջության կենտրոն»-ի հարևանությամբ գտնվող տնակում հրդեհ է բռնկվել։
«Օպերատիվորեն ժամանել են Նուբարաշենի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։ Այրվել են 1 վագոն տնակ ամբողջությամբ և 1-ը՝ մասամբ։Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել կրակը։
Ոստիկանները պարզել են, որ կրակը բռնկվել է Նուբարաշեն Բ-5 այգեգործական թաղամասում բնակվող 74-ամյա Բենյամին Կ․-ին պատկանող տնակում ու ըստ նախնական տեղեկություների կրակը բռնկվել է 5 լ հեղուկ գազի ջեռակի պատճառով։ Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին,-դեպքի մասին գրում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Կորեայի ձորում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կա տուժած
- Հրդեհ է բռնկվել Բալահովիտի մանկապարտեզում
- Հրդեհ՝ Կոթի գյուղում