2025 թ.-ին հնարավոր է դոլարի փոխարժեքը հասնի 480 դրամի. Հրանտ Միքայելյան
Կառավարությունը 2025 թ.-ին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնելու է 53-54%-ի, 15 մլրդ դոլարի։ Ներգրավվող պետական ահռելի պարտքը բացի բեռից արդյոք պետության համար արդյունք է ստեղծում։ Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ։
Հ.Միքայելյան-Երբ ասում ենք, թե 2025 թվականին պետական պարտքը հասնելու է 15մլրդ դոլարի, այն երկրի պարտքն է, ոչ թե միայն պետական պարտքը։ Իսկ այն, որ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 53-54 % կկազմի, այն զգալիորեն կախված է դրամի փոխարժեքից։ Հշեցնեմ, որ ԿԲ նախագահը նաև ասել է, որ դրամը հնարավոր է 10 %-ով իջնել։ Ավելին ասեմ՝ հնարվոր է տարվա ընթացքում մեկ դոլարի դիմաց դրամը մինչև 480 իջնի։ Տարվա միջին դոլարի փոխարժեքն ամենայն հավանականությամբ 420-430 դրամ էլ լինի։
Սա խոսում է նրա մասին, որ ՀՆԱ-ն դոլարով նվազելու է, իսկ պարտքը ՀՆԱ-ի Նկատմամաբ կաճի՝ զուտ դրամի փոխարժեքի նվազեցման պատճառով։ Բայց, իհարկե, պարտք էլ ենք վերցնում, գոնե հին պարտքերը մարելու համար և՝ ոչ միայն։ Այսպիսով պարտքի բեռը զուտ քանակապես աճում է։
Անդրադառնալով ՀՆԱ-ի հետ հարաբերկացությանը՝ ասեմ որ տնտեսության համար կոնֆորտային է 30% և դրանից ցածրը, իսկ որպես բեռ կարելի է համարել 60 %-ից սկսած, 100%-ից ավելն արդեն շատ ծանր բեռն է։ Հիմա մենք 60 %-ին շատ մոտ ենք և այն ահագին բեռ է մեր տնտեսության համար։ Այստեղ գլխավոր խնդիրն այն է, որ եթե վերցնում ենք պարտք, ապա այն և առհասարակ պետական ֆինանսներն ինչքանով են արդյունավետ ծախսվում։
Եթե վերցրած պարտքի դիմաց ինչ-որ մի բան երկրում ստեղծվել է, որը գեներացնում է ավելի շատ եկամուտ քան այդ տոկոսադրույքն է, որով մենք այդ պարտքը վերցրելենք, ուրեմը պարտք վերցնելը նպատակային է տեղին ու արժի։
Եթե մենք պարտք ենք վերցնում, որպեսզի թոշակներ վճարենք, ռազմական ծախսեր իրականացնենք և ապա այն անարդյունավետ է և երկարաժամկետ կտրվածքով բերելու է պետական դեգրադացիայի, այն այլ հարց է։ Ցավոք սրտի, մենք հիմնականում այս երկրորդ մոտեցմամբ ենք առաջնորդվել։ Կարծում եմ պետական ծախսերի արդյունավետության տեսանկյունից ևս կան խնդիրներ, հատկապես ոստիկանության և պետական ապարատի վրա ծախսերը շատ աճել են։ Որոշ նախագծեր, մասնավորապես շինարարական և այլն, էլի ոչ բալանսավորված են և այսպես շարունակ։
Կարծում եմ, որ պարտքի մասին խոսելուց մենք առաջին հերթին պետք է գնահատենք ծախսերի արդյունավետությւոնը։
Panorama.am-ը -Կառավարությունը ներգրավվող պետական պարտքի զգալի մասն ուղղում է կապիտալ ծախսերի։ Արդյո՞ք դրանք երկրի համար ստեղծում են այնքան արդյունք, որպեսզի համարենք, որ արդարացված է նման ահռելի պարտքի կուտակումը։
Հ. Միքայելյան- Կապիտալ ծախսերը կարող են արդյուքն ստեղծել, կարող են և չստեղծել։ Երբ են ստեղծում, այն ժամանակ, երբ կարևոր ճանապարհ և ենթակառուցվածք են ստեղծում, որտեղ կոռուպցիոն ռիսկերը ցածր են, որոնք վերջին երեք տարիներևի ընթացքում, իմ տեղեկություններով, աճել են։ Այսինքը, եթե կոռուպցիոն ռիսկերը ցածր են և նպատակային ճանապարհաշինությւոն են իրականացվում, ապա այդ կապիտալ ծախսերը կապիտալացված կլինեն։ Ուրիշ բան որ կարելի է գնահատել, թե էլ ինչ այլընտրանքներ կան, թե արդյոք լավագույն այլընտրանք է իրականացվել, թե ինչ-որ լոբբինգի պատճառով իրականացրելէ այս,այլ ոչ թե այն նախագիծը, որովհետև մենք գիտենք,որ միշատ կապիտալ ծախսերի պահանջն ավելի շատ է քան դրանք ֆինանսավորելու պետության հնարավորությունները։ Այստեղ գալիս է կոռուպցիոն ռիսկերի և մասնագիտական գնահատականների հարցը, թե ինչքանով ճիշտը են ընտրվել ֆինանսավորվող ծրագրերը։ Իմ կարծիքով, մենք այստեղ արդյունավետության հետ խնդիրներ ակնհայտորեն ունենք։ Եթե օրինակ դիտարկենք, թե ինչ արդյունավետությմաբ է Հյուսիս-հարավ կառուցվում և ինչքան գումար է ծախսվում Երևանի ճանապարհների վար, ապա այստեղ իմ կարծիքով անհամաչափությւոն կա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան