Քաղաքական 15:16 27/11/2024 Հայաստան

Ալեն Սիմոնյանը «սպառնալ» բառի իմաստը չի հասկանում, Նիկոլ Փաշինյանը՝ «խնդրել». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը, շարունակելով Ալեն Սիմոնյանի ու Հովիկ Աղազարյանի զրույցի թեման, գրում է.

«Վաղուց եմ նկատել, որ այսօրվա իշխանությունները շատ բան գլխիվայր շրջված են տեսնում։ Իհարկե, որոշ բաներ էլ հատուկ են գլխիվայր շրջում։ Եւ ստացվում է, որ մի դեպքում գիտելիքները չի բավարարում, մյուս դեպքում՝ խելքը, երրորդ դեպքում էլ՝ խելքն ու գիտելիքները բավարար են, բայց գիտակցաբար խեղաթյուրում եւ ստում են։

Օրինակ, նկատելի է, որ տարրական հասկացությունները, անգամ որոշ բառերի իմաստները սրանք ճիշտ չեն ընկալում։
Երկրի ղեկին գտնվող անձն ասում է․ «Ես չեմ հորդորել, որ մանդատը դնի, ես խնդրել եմ»։ Ցանկացած գրագետ մարդ, որ միջին մակարդակի հայերեն գիտի, հասկանում է, որ հորդորելն ու խնդրելը հոմանիշ բառեր են` իմաստով իրար շատ մոտ: Նաեւ հասկանում է, որ «խնդրելու» տակ անօրինական պահանջը քողարկելը չի փոխում կատարվածի էությունը:
Պաշտոնով, կարգավիճակով ավելի բարձր, տարբեր լծակներ տնօրինող մարդու «խնդրանքը», «հորդորը», «պահանջը», «առաջարկը», «որոշումը», «ուլտիմատումը» իրարից գրեթե չեն տարբերվում, որովհետեւ այստեղ կարեւորը գործողությունը բնորոշող բառը չէ, այլ փոխհարաբերությունների մակարդակը, վերադաս- ստորադաս հարաբերությունների բնույթը, «խնդրանքը» չկատարելու դեպքում ենթադրվող պատժամիջոցները, «խնդրանքը» բարձրաձայնող անձի եւ չկատարող անձի կարգավիճակների տարբերությունը:


Որպեսզի հասկանալի լինի զուգահեռ օրինակ բերեմ: Պատկերացրեք այսպիսի տեսարան` ոմն մեկը, որը մեղադրվում է իքս անձի սպանությունը կազմակերպելու` պատվիրելու մեջ, հայտարարի, որ ես քիլերին ոչ թե «պատվիրել եմ», այլ «խնդրել եմ» դա անել, նա կարող էր` անել, կարող էր` չանել, ուրեմն ես ոչ մի մեղք չունեմ: «Խնդրելը» հանցանք չպարունակող եզրույթ է` չպարտադրող: Ի՞նչ եք կարծում` իրավապահները հաշվի կառնե՞ն այդ աբսուրդ պատճառաբանությունը:

Ինչո՞ւ են աշխարհում հազարավոր օրենքներ, կանոնակարգեր, վարքականոններ մտածել, որ տարբեր կարգավիճակ ունեցող, բարձր պաշտոններ զբաղեցնող, արդարադատություն եւ օրենսդրական աշխատանք կատարող անձանց համար անկախության երաշխիքներ ամրագրեն, որ բացառեն նրանց նկատմամբ ցանկացած ճնշում` այդ թվում հոգեբանական: Հիմա Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, իրենց կիսատ-պռատ պատկերացումներով, փորձում են հեծանիվ հորինել եւ ակնհայտ իրողությունները հերքել` հիմար կրուտիտների ու բառախաղերի միջոցով:

Առնվազն մարդն ապուշ պետք է լինի, որ չհասկանա` պետական պաշտոնյաներին ասվել է դիմումներ գրեք` ազատվեք, ԲԴԽ նախագահին ասվել է` դիմում գրի, գնա, ԱԺ ՔՊ-ական երկու պատգամավորներին ասվել է` դիմում գրեք` մանդատներից հրաժարվեք: Նրանց մի մասը հնազանդ ստրուկի նման կատարել են Փաշինյանի անօրինական հրահանգը, ընդ որում` անօրինական բոլորի դեպքում, քանի որ վատ աշխատած պաշտոնյային ազատելու օրինական մեխանիզմներն այլ են եւ այդ կեղծիքը, թե` իր դիմումի համաձայն է ազատվել, նույնպես անօրինական է:

Իսկ մի «քյալ» պատգամավոր հանկարծ ասել է` չէ, ինչի՞ գնամ, ի՞նչ եմ արել, որ գնամ: Եւ անգամ փաստարկներ է բերել, որ «հաբրգած» առաջնորդին սթափեցնի, կարգի հրավիրի. այսինչը հրապարակավ թքեց քաղաքացու վրա, այնինչը քացիներով հարձակվեց պատգամավորի վրա, մյուսը` կամերաների առաջ ասաց` ականջդ կկտրեմ եւ այլն, դրանցից ոչ մեկին չասեցիր` դիմում գրի, իմ արածն ի՞նչ է, որ գրեմ: Եւ եթե դիմում գրեմ, կստացվի` ճիշտ է Քյարամյանը` ես միջամտել եմ արդարադատությանը, կոռումպացված եմ, պետք է մնամ ու ապացուցեմ, որ` չեմ:

Ահա այդ անձը` պատգամավոր Հովիկ Աղազարյանը, փորձեց Փաշինյանի ստրկապետության մեջ մի քիչ պակաս ստրուկ լինել, քան մյուսները եւ նրա դեմ գործի դրվեցին բոլոր ապօրինի մեթոդները:

Բնականաբար, առաջինը գործի անցան մյուս ստրուկները, որոնք չեն կարող հանդուրժել, որ ինչ որ մեկն իրենցից տարբերվի` ավելի թասիբով ու արժանապատիվ պահի իրեն: Առանց ամոթի գործի դրվեցին բոլոր քրեաիրավական մեթոդները` Աղազարյանին ոչ միայն հոգեբանական ճնշման ենթարկելով, այլեւ պատժվելու վախի ազդեցության տակ դիմում կորզելով:

Գործի անցավ նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որն այդպես էլ 3 տարում խորհրդարանի ղեկավար չդարձավ եւ ուսապարկի կարգավիճակից մազաչափ չբարձրացավ: Սիմոնյանի մոտ մտնելուց հետո Հովիկ Աղազարյանը նախ հրաժարվեց ուղիղ եթեր գնալուց, որտեղ հայտարարելու էր, որ մանդատը վայր չի դնում, եւ մի անհամոզիչ բացատրություն տվեց, թե իր որոշման մասին կհայտնի Ռուսաստանից ժամանող ընկերոջ հետ հանդիպելուց հետո: Ապա լրագրողների հարցին, թե` Ալեն Սիմոնյանը վիրավորե՞լ է, սպառնացե՞լ է Ձեզ, ասաց. «Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան էն, որ ինքն արեց իմ գլխին...Ուր էր, թե վիրավորած լիներ` պատասխանը ստանար։ Վատ բան չի ասել, ուղղակի ճնշել է ինձ՝ ուրիշ իմաստով»»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները...
Աղբյուր` Panorama.am
23:08
Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այդ մասին Իլհամ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
22:57
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան
«Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք...
Աղբյուր` Panorama.am
21:14
Խոշոր ավտովթար «BMW X6»-ը, «Ford»-ը և «BMW»-ի միջև, կա 5 վիրավոր
Հունվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
 Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:42
Պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը․ Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  գրում է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Օպելները ու «համբալները» Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ»...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Երիտասարդերը Սրբազանի հետ նշել են Սուրբ Ծնունդը
«Սրբազան Պայքար»-ի տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի և երիտասարդների հանդիպումից։ «Սրբազան Պայքարի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
«Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը...
Աղբյուր` Panorama.am
19:08
ԱՄՆ-ում ինքնաթիռի բեռնախցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել
 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում թռիչքից հետո տեխնիկական զննության ժամանակ ինքնաթիռի վայրէջքի սարքերի խցիկում...
Աղբյուր` Panorama.am
18:55
Տոնական օրերին Երևանում պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3450 խախտում, մարզերում՝ 11955
 Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավարի ու Ֆիդանի հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավար Մեսրուր Բարզանիի հետ: ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Էլթոն Ջոնը կատակել է իր կուրության մասին
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան
Դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. Արցախցի պատգամավոր
«Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը...
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am
17:12
Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին. Ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում
«Սպասելիք արդարադատության առումով, իհարկե, չկա։ Սպասելիքն այն է, որ մարդիկ նայեն ու տեսնեն էս գործի աբսուրդ լինելը, իմանան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»
Աղբյուր` Panorama.am
16:55
Տիբեթի երկրաշարժը դարձել է ամենահզորը վերջին 5 տարվա ընթացքում. Հաստատվել է զոհվելու 100 դեպք
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնապես հաստատված 100 զոհ կա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}