Վաշինգտոնում հասկանում են՝ հայերը փող հաշվել գիտեն. ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն
ԱՄՆ Պետդեպարտամենտը կասկածում է, որ Արևմուտքի հետ մերձեցման Հայաստանի ուղին անխուսափելի է։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն։
«Ըստ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ստացած տեղեկատվության՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը կասկածում է Արևմուտքի հետ մերձեցման Հայաստանի կուրսի անշրջելիությանը։ Վաշինգտոնում գիտեն, հայերը, որոնք փող հաշվել գիտեն, ժամանակի ընթացքում անխուսափելիորեն կգիտակցեն այն անուղղելի վնասը, որը սպառնում է նրանց ավանդական տարածաշրջանային կապերի խզման հետևանքով»,-նշում է աղբյուրը։
Ծառայությունը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները չի հրաժարվում, այսպես կոչված, ժողովրդավարացում պարտադրելու ծրագրերից՝ հետապնդելով Հայաստանը լիովին ենթարկեցնելու նպատակը։
«Հերթական անգամ մեր ունեցած հավաստի տեղեկատվությունը փաստում է, որ ԱՄՆ-ն չի հրաժարվում այսպես կոչված ժողովրդավարացման ծրագրերից՝ հետապնդելով Հայաստանն ամբողջությամբ իրեն ենթարկելու նպատակ։ Սակայն այլ երկրներում ու տարածաշրջաններում նման գործելաոճը ցույց է տվել, որ ավերածություններ է բերել։ Դրա օրինակները շատ են՝ Մերձավոր Արևելքում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում։ Առավել ցայտուն Ուկրաինայի ներկա վիճակն է»,-նշել են ծառայությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա