Սիմոնյանի խոսնակը հերքում է «Հրապարակ»-ի լուրը
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը հերքում է «Հրապարակ»-ի լուրը։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Hraparak.am կայքը (այսուհետ Heqiatasac.am) հերթական սուտն ու կեղծիքն է տարածել ԱԺ նախագահի մասին` գրելով, թե իբր Ալեն Սիմոնյանը սպառնացել, ծաղրել ու ճնշել է Հովիկ Աղազարյանին` նրան ասելով, որ իրեն դրել է կինոյի տղու տեղը։
Եվ որ ամենակարևորն է` հարգարժան կայքն իր այդ սուտը վերնագրել է որպես էքսկլյուզիվ լուր։
Չնայած հա, համաձայն եմ, այն իրոք էքսկլյուզիվ է, բայց միայն ստի ու կեղծիքի համատեքստում»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա