ԱԺ ՔՊ-ականները մերժեցին անշարժ գույքի վաճառքի հարկման վերաբերյալ կոլեկտիվ հանրագիրը
«Ես իմ անշարժ գույքը կարո՞ղ եմ առանց սակարկությունների վաճառել, թե՞ ոչ»,-ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Փարվանյան քոնսալթինգ» ՍՊԸ-ի տնօեր Մհեր Փարվանյանին հարցրեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Մհեր Փարվանյանը ԱԺ էր ներկայացրել կոլեկտիվ հանրագիր, որով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքում գործող իրավակարգավորումների կատարելագործման նպատակով (62-րդ հոդվածի 8-րդ եվ 109-րդ հոդվածի 1-ին մասերում լրացումներ կատարելու) բացառություններ սահմանել աճուրդով վաճառվող անշարժ գույքի դեպքում՝ և վաճառքից ստացված եկամուտի ավելացված արժեքի հարկը և շահութարակը հաշվարկել վաճառքի փաստացի գնից։
Մհեր Փարվանյանը Աղազարյանին բացատրեց, որ իր առաջարկած փոփոխությամբ, եթե պատգամավորը ցանկանում է իր գույքը վաճառել և օգտվել արտոնութունից, ապա անպայման պետք է աճուրդով վաճառի։
Մինչ այդ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը տեղեկացրեց,որ գործող կարգավորումներով, եթե շուկայական արժեքից ավելի բարձր գնով է վաճառվում, վաճառված գնից է հաշվարկվում հարկը, իսկ եթե գույքը վաճառվում է ավելի ցածր գնով, քան գույքի շուկայական արժեքի մոտարկված արժեքի 80 %-ն է, ապա միևնույնն է՝ շուկայական արժեքի 80 %-ից է հարկվելու։
Փոխնախարարը նաև նշեց, որ շատ են լինում աճուրդներ, որոնք պայմանավորված ձևով գնիջեցման համար չեն կայացնում։
Թունյանը հրապարակեց հանձնաժողովի եզրակացությունն, ըստ որի նպատակահարմար չեն համարում նման փոփոխությունը, բայց և Փարվանյանին առաջարկեց շարունակել հանրագրեր ներկայացնել։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանում քննվում է ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ 94 հայցադիմում,հանրագումարային արժեքը գերազանցում է 510 մլրդ ՀՀ դրամը
- Այս գումարման ԱԺ-ն երկրորդ հանրագիրն է ստացել. Բաբկեն Թունյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան