ՀԱՊԿ նիստին Հայաստանի բացակայությունը նկարագրում է աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում․ Լուկաշենկո
«ՀԱՊԿ գագաթնաժողովում հայկական կողմի բացակայությունը բնութագրում է ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և որոշ չափով նաև հենց ՀԱՊԿ-ում»,- belta.by-ի հաղորդմամբ, այս մասին Աստանայում ՀԱՊԿ նեղ կազմով գագաթնաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ անդրադառնալով միջոցառմանը հայկական կողմի բացակայությանը։
«Այսօր պատիվ ունեցա առաջինը ելույթ ունենալու, քանի որ մեր հայ գործընկերները նիստին չեն մասնակցում։ Սա, ի դեպ, բնութագրում է ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և որոշ չափով նաև մեր կազմակերպությունում»,- ասել է նա։
Սովորաբար գագաթնաժողովում ՀԱՊԿ ղեկավարները խոսում են այբբենական կարգով՝ ելնելով երկրների անունների առաջին տառերից։ Այսպիսով, եթե գագաթնաժողովում Հայաստանի ներկայացուցիչ լիներ, նա առաջինը կխոսեր։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀԱՊԿ-ի աշխատանքներին երկրի մասնակցության սառեցման մասին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչն ասել էր, որ Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն դեմ չէ ծրագրված փաստաթղթերի ընդունմանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան
- Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին
- Ուշակով. ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են»
- Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների հանձնաժողովի նիստին
- Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին
- ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան