Կտեսնեք, իշխանափոխությունից հետո ինչ է կատարվելու. Ռոբերտ Քոչարյան
«Երբեք, երբեք։ Իհարկե, չի եղել»,-այսպես արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով իր նախագահության օրոք հեռախոսազանգերի միջոցով արդարադատության իրականացման մասին հարցին։
Նրա խոսքով, սմս հաղորդագրությունների մասին հրապարակումները հանրային դարձած հանցագործությունների մասին հայտարարություններ են։
«Դուք կտեսնեք, իշխանափոխությունից հետո ինչ է կատարվելու»,-ասաց Քոչարյանը։
Նա այս առումով նշեց Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկի մասնակցությամբ վթարը, ինչի հետևնքով հղի կինը մահացավ։
«Նույնիսկ աշխատանքից չեն հեռացրել, եթե ստուգեք, համոզված եմ, պարզվելու է, որ մի լավ պարգևավճար է ստացել։ Իսկ դուք գիտե՞ք, որ երկրի առաջին դեմքի մեքենայի մեջ բժիշկ է լինում։ Նույնիսկ նրան չեն ասել, որ օգնի։ Բայց շատ սիրուն ասում են, ժողովուրդ ջան, ձեզ սիրում ենք»,-նշեց ՀՀ երկրորդ նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան