Սասունիկում կեղտաջրերը լցվում են խմելու ջրի համար նախատեսված տարածք
Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչներն ահազանգել են Shamshyan.com-ին՝ բողոքելով, որ դիտահորից դուրս թափվող կեղտաջրերը տևական ժամանակ է՝ հոսում և լցվում են խմելու ջրի համար նախատեսված տարածք:
«30 տարի է՝ այս խնդիրը կա, 30 տարի է՝ պատկան մարմիններին տեղեկացնում ենք: Անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ այցելեց մեր գյուղ, նրան ասացինք, որ էս խնդիրը կա, վարչապետն էլ մեզ ասաց, որ Կառավարությունը ֆինանսավորել է ու անգամ զարմացավ, որ ֆինանսավորումից հետո հարցը չի լուծվել: Ստացվում է՝ Կառավարությունը ֆինանսավորել է, բայց պատասխանատուները ոչինչ չեն ձեռնարկել»,-նշել են բնակիչները։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան