Սիրիացի հակակառավարական ուժերի գրոհայինները խոշոր հարձակում են սկսել Հալեպի մոտակայքում
Սիրիայում զինված խմբավորումները Հալեպ նահանգի արևմտյան գյուղական շրջաններում հարձակում են սկսել կառավարական զորքերի դեմ։ Այս մասին հայտնում են ամերիկյան CNN հեռուստաալիքը, թուրքական «Անադոլու» գործակալությունը, Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) և լոնդոնյան «The New Arab» համաարաբական պարբերականը։
«Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորումը (HTS) կռվում է բանակի հետ, գրոհայինները վերահսկողության տակ են վերցրել Քաֆեր Բեսմե գյուղը, ինչպես նաև Ակիլ, Էլ Ռաղիբ, Քուպտան և Դաբաբաթ բարձունքները։ RBC-ի փոխանցմամբ, այդ մասին գրում է Anadolu-ն։
Հրապարակման մեջ ասվում է, որ ապստամբների խմբերը, որոնց հիշատակել է CNN-ը, ասել են, որ գրավել են 13 գյուղ, այդ թվում՝ ռազմավարական կարևոր քաղաքները՝ Ուրմ ալ-Սուղրա և Անջարա, ինչպես նաև տարածքում գտնվող սիրիական բանակի ամենամեծ բազան՝ 46-րդ բազան: Սիրիական ապստամբների հրամանատարությունը հայտնել է, որ նրանց մարտիկները «Ասադի զորքերի և իրանցի զինյալների հետ կատաղի մարտերից հետո» գրավել են Ուրմ ալ-Կուբրա քաղաքը, որը գտնվում է Հալեպից մոտավորապես 20 կմ հեռավորության վրա։
CNN-ը հայտնում է, որ Հարձակմանը մասնակցում են տարբեր ընդդիմադիր ուժեր՝ իսլամիստական խմբավորումներից մինչև չափավոր սիրիական ազատ բանակը, որին աջակցում էին Միացյալ Նահանգները և Թուրքիան։
Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը նոյեմբերի 27-ին կայացած ճեպազրույցում չի հայտնել ռազմական գործողությունների մասին՝ նշելով, որ շարունակում է «վերահսկել պատերազմող կողմերի միջև ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանումը»:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Խաչատրյանը նշանակվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
- Դամասկոսի վրա հարձակման հետևանքով յոթ մարդ է զոհվել.Սիրիայի ՊՆ
- Թուրքիայի ԱԳՆ-ից 4 նախապայման են հայտնել Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան