Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի «կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունները» կստուգվեն հակակոռուպցիոն կոմիտեում
Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսումնասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գործունեությունը, հայտարարագրերը, խմբի անդամ փաստաբանները հիմնավոր կասկածներ ունեն՝ կամ փողերի լվացման հետ գործ ունեն կամ ապօրինի հարստացման: Փաստաբանները նաև տվյալներ են ներկայացրել առերևույթ նախարարին պատկանող ընկերություններին ֆինանսական արտոնություն տրամադրելու, այդպիսի ընկերություններից պետական գնումներ կատարելու և այլ կոռուպցիոն դրսևորումների մասին։ Փաստաբաններն իրենց բոլոր կասկածները փաստերով ներկայացրեցին նոյեմբերի 26-ին կայացած ասուլիսում։
Ասուլիսից հետո Panorama.am-ը գրավոր հարցում ուղարկեց Գլխավոր դատախազություն՝ պարզելու, արդյո՞ք հետևել են ասուլիսին, արդյո՞ք ներկայացված տվյալները, փաստերը ուսումնասիրության, քննության նյութ կդառնան՝ պարզելու հանցակազմերի հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը։
Պարզվեց՝ արդեն իսկ վարույթ կա նախաձեռնված Վահե Հովհաննիսյանի վերաբերյալ արված հրապարակման հիման վրա։
Դատախազությունից պատասխանեցին. «2024 թվականի հոկտեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն է ստացվել «Factor.am» տեղեկատվական կայքի՝ «Ու՞ր է անհետացել Վահե Հովհաննիսյանի 1 մլն դոլար պարտքը. նախարարի հայտարարագիրը թերի է» վերտառությամբ հաղորդումը: Նկատի ունենալով, որ վերոնշյալ հաղորդումը պարունակում է ստուգման ենթակա հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ՝ 2024 թվականի հոկտեմբերի 28-ին հաղորդումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչություն դրանում տեղ գտած տեղեկությունները «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստուգելու նպատակով»։
Հարակից հրապարակումներ`
- Ֆինանսների նախարարի արարքներում կարող են լինել մի քանի հանցակազմեր. Արմինե Ֆանյան
- Հերոս չէ՞ արդյոք գործարարը... Պետք է վերագնահատենք հերոսության մասին պատկերացումը. Ֆինանսների նախարար
- Ֆինանսների նախարարը հայտնեց, որ պետությունը պարտք է վերցնում նաև պետական պարտքերը փակելու համար
- «Հրապարակ». Հիփոթեքային վարկից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկը կրկին հարկելու գաղափարը ֆինանսների նախարարինն է
- «Ժողովուրդ». Մեկ տարում ո՞ւր է անհետացել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի 400 մլն դրամ վարկը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան