Ձերբակալել է նաև մեթադոն իրացնողը
Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել թմրանյութ պահելու, պատրաստելու, օգտագործելու վերաբերյալ: Չէր բացառվում նաև իրացման վարկածը:
Ոստիկանության հաղորդմամբ, տեղեկությունները ստուգվել, հաստատվել, իսկ կոնկրետ իրացման փուլ մտան է նոյեմբերի 21-ին: Կեսօրին քրեական ոստիկանները Գյումրիում նախ ձերբակալել են 40-ամյա մի տղամարդու, որին տեղափոխել են մարզային վարչություն: Այստեղ գյումրեցի տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է լուծույթով լցված պլաստիկ երկու տարա, որոնցից մեկին գրված էր «Մեթադոնային լուծույթ», մյուսին` «ՎԳ»: Տղամարդը հայտնել է, որ տարաներում մեթադոն է, ձեռք է բերել անձամբ օգտագործելու համար: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: :
Շարունակելով իրացնել արդեն ճշտած տեղեկությունները` նրանք ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել նաև Գյումրու Տիմիրյազևի փողոցի բնակիչ 55-ամյա մի տղամարդու: 40-ամյա տղամարդը իր ձերբակալվելուց մոտ կես ժամ առաջ հենց նրանից էր ձեռք բերել մեթադոնով տարաներից մեկը:
55-ամյա տղամարդը կալանավորվել է: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան