OVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքները
OVIO-ն հայտարարեց վերաբրենդավորման ավարտի մասին և ամփոփեց գործընթացի արդյունքները։ Վերաբրենդավորման մեկնարկից հետո կարճ ժամանակում ընկերությունը վերափոխել է բոլոր 26 վաճառքի և սպասարկման սրահները՝ դրանք ավելի ժամանակակից և նորարակական չափանիշներին համապատասխանեցնելով և սպասարկման առավելագույն հարմարավետություն ապահովելով։
Ընկերությունը բազմիցս նշել է, որ վերաբրենդավորումը պարզապես ապրանքային նշանի և գույների փոփոխություն չէ, այլ նոր մեկնարկի կետ։ Նոր ինքնությամբ OVIO-ն հավատարիմ է մնում հուսալի և որակյալ ծառայություններ մատուցելու և նորարարական լուծումներ տրամադրելու իր հանձնառությանը, որի կենտրոնում հաճախորդի գոհունակությունն է: OVIO-ի մուտքով ընկերությունը դուրս է եկել հեռահաղորդակցության դասական օպերատոր լինելու սահմաններից՝ վերափոխվելով և մատուցելով մի շարք թվային ու ամպային ծառայություններ և սկիզբ դնելով թվային ծառայությունների միասնական էկոհամակարգի ձևավորման գործընթացին։
Այս հանձնառության առաջին մասշտաբային քայլը 2024թ․ գարնանը Հայաստանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոնի գործարկումն եղավ, որը կառուցված է ISO 27001, 27017, 27018, PCI DSS և TIER III միջազգային հեղինակավոր ստանդարտների համապատասխանությամբ, ներառում է 210-ից ավելի սերվերային պահարան, ապահովված է սնուցման երկու անկախ ենթակայանից, ունի 2 ՄգՎ հզորություն։
Ընկերությունն արդեն իսկ մեկնարկել և հաջողությամբ գործարկել է մի շարք ծառայություններ, որոնց շարքում մեծ տեղ են զբաղեցնում ամպային լուծումները։
«Մենք ավարտել ենք վերաբրենդավորման բուն գործընթացը, սակայն գտնում ենք, որ այն շարունակական բնույթ է կրում, որի հիմքում նույնիսկ ամենապահանջկոտ հաճախորդին գոհացնելու հանձնառությունն է՝ շնորհիվ ազնիվ և բաց գործելաոճի, հոգատարության և նորարար լուծումների առաջամարտիկ լինելու։ Վերաբրենդավորման գործընթացն ուղեկցվեց մեր տվյալների մշակման կենտրոնի գործարկմամբ։ Այն իր տեսակի մեջ եզակի է ոչ միայն իր մեծությամբ և միջազգային բարձր ստանդարտներին համապատասխանությամբ, այլև կարևոր ռազմավարական նշանակություն ունի ինչպես բիզնեսի, այնպես էլ պետական սեկտորի տվյալները ՀՀ տարածքում պահպանելու տեսանկյունից։ Այն կբավարարի բիզնեսի և պետական կառույցների բազմազան կարիքները և կտրամադրի մասշտաբային, անվտանգ և արդյունավետ լուծումներ՝ այսպիսով նաև նպաստելով Հայաստանի թվային ապագայի զարգացմանը»-նշեց OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Հավատարիմ մնալով բաժանորդներին որակյալ և նորարարական տեխնոլոգիաներ տրամադրելու իր հանձնառությանը՝ OVIO-ն սմարթ հեռուստատեսության բոլոր բաժանորդների սարքերը փոխարինել է ժամանակակից WinkBox սարքերով՝ նրանց հասանելի դարձնելով նմանը չունեցող WINK TV և օնլայն կինոթատրոն հարթակը։ Wink TV հարթակը հնարավորություն է տալիս դիտել ավելի քան 50 000 ֆիլմեր և սերիալներ, 180-ից ավելի եթերային և թեմատիկ TV ալիքներ։
Ավելին, մեկ բաժանորդային հաշվով այս ամենը կարելի է դիտել միաժամանակ 5 ցանկացած սմարթ սարքով՝ ծառայությունը հասանելի դարձնելով ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։ Wink TV և օնլայն կինոթատրոն ծառայությունն ունի մի շարք ինտերակտիվ ֆունկցիաներ, որոնք դարձնում են բաժանորդի փորձն արագ, հեշտ և որակյալ։
Հարակից հրապարակումներ`
- OVIO-ն իր տվյալների մշակման կենտրոնում գործարկում է OVIO Cloud ծառայությունը
- OVIO-ն՝ «Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստան»-ի գործընկեր
- OVIO-ն գործարկեց նոր «All in» փաթեթը 3 ամիս 50% զեղչով՝ 4950 դրամով
- OVIO-ն ինովացիոն կրթության կողքին` Ռոբոտների միջազգային օլիմպիադայի շրջանակում
- OVIO-ն Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումում մասնակցեց՝ ներկայացնելով Հայաստանում ամենախոշոր Տվյալների մշակման կենտրոնը
- Հայաստանյան բանկերի ղեկավար կազմն այցելեց OVIO-ի տվյալների մշակման կենտրոն
- OVIO- ի նախաձեռնությամբ Երևանում անցկացվեց «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով «DC24» համաժողովը