Սպիտակ ծովից մինչև Ամուրի ափեր տարածվում է ռեկորդային ջերմություն․ Ազիզյան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․
«Օրացուցային ձմռան սկսվելուց երկու օր առաջ ռեկորդային ջերմությունը պատել է Ռուսաստանի տարածքի նկատելի հատվածը։ Անցած չորեքշաբթի օդի առավելագույն ջերմաստիճանի օրական երեք տասնյակից ավելի ռեկորդներ են գրանցվել։ Այս օրվա համար աննախադեպ բարձր ցուցանիշներ են գրանցվել Արխանգելսկի մարզում, Նենեցյան ինքնավար շրջանում, Յամալո-Նենեցյան ինքնավար շրջանում, Կրասնոյարսկի երկրամասում, Խանտի-Մանսիական ինքնավար շրջանում, Սվերդլովսկի, Տոմսկի և Իրկուտսկի մարզերում, Խակասիայում, Յակուտիայում, Ամուրի մարզում և Խաբարովսկի երկրամասում։
«Ամենաբարձր» առավելագույնը սահմանվել է Սվերդլովսկի շրջանի Իվդել քաղաքում, որտեղ օդը տաքացել է մինչև +9,2°, ինչը 4,6°-ով բարձր է 1996թ.-ի նախորդ առավելագույնից։ Իսկ ամենահին՝ 1932 թվականի ռեկորդը, թարմացվել է Յամալո-Նենեցյան ինքնավար շրջանի գտնվող Մարեսալի բևեռային օդերևութաբանական կայանում։
Ռուսաստանի հյուսիսային մասում և Հեռավոր Արևելքում ռեկորդային շոգերի երկրորդ օրն է։ Երեքշաբթի օրը նոր ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել Մուրմանսկի և Արխանգելսկի մարզերում, Յամալո-Նենեցյան ինքնավար շրջանում և Կրասնոյարսկի երկրամասում, Յակուտիայում և Պրիմորիեում։
Ջերմության աղբյուրը դանդաղ շարժվում է դեպի արևելք, և այսօր և վաղը հնարավոր են ջերմային նոր ռեկորդներ Եվրոպական Ռուսաստանի հյուսիս-արևելքում, Արևմտյան Սիբիրի հյուսիսում, Արևելյան Սիբիրում և Հեռավոր Արևելքում։ Ամենաէական ջերմաստիճանային անոմալիա՝ մինչև 12–15°, սպասվում է Սախայի Հանրապետությունում»։