«Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ի տնօրենն աշխատավարձերը չի տալիս, պարտքերի մեջ է․ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է.
«2024 թվականի օգոստոս ամսին Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ի մի շարք աշխատակիցներ դիմել էին բողոքով առ այն , որ տնօրենը իրենց հասանելիք աշխատավաձները չի տրամադրում, ընտրողաբար աշխատակիցների տեղեկացնում է, որ հիվանդանոցը պարտքերի մեջ է և չի կարող տրամդրել աշխատավարձ։
19․11․2024-ին «Առողջության իրավունք» ԻՀԿ գրություն էր ուղարկեղ ՀՀ կառավարություն ՝խնդրի պարզաբանման նպատակով։ Եվ այսպես՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.amը վարույթի շրջանակներում պարզում է, որ 44 աշխատակիցներ չեն ստացել իրենց աշխատավարձը, որը վերականգնվել է ստուգումից հետո։
Այպիսով «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ը հեթական 100 տոկոս պետական ենթակայության հիվանդանոցն է, որը խատում է աշխատակիցների իրավունքները, ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմը և ՀՀ առողջապահության նախարարություն լռում են, խնդրիը բարձրացնում են հասարակական կազմակերպությունները, իսկ հիվանդանոցի տնօրենը ու իր «հավատարիմները» ծննդատան բոլոր խնդիրները թողած փորձում են գտնել «բողոքողին»․․․․․
Հ․Գ․ Մի փնտրեք, նրանք շատ են․․․»։