Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադարն իրավիճակային լուծում էր. Արմեն Պետրոսյան
Նոյեմբերի 26-ին Իսրայելի և Լիբանանի միջև ուժի մեջ մտավ հրադադարի հաստատման ռեժիմը։ Փորձագիտական շրջանում կանխատեսումներ եղան, թե այն կարող է սկիզբ դառնալ տարածաշրջանի այլ ռազմական գործողությունների դադարեցման համար։ Արդյո՞ք նման կանխատեսումները իրատեսական են, առավել ևս, որ հրադադարի հաջորդ իսկ օրը սիրիական ընդդիմադիր զինված խմբավորումները, որոնց աջակցում են ԱՄՆ-ը և Թուրքիան, լայնածավալ հարձակում սկսեցին Հալեպի նահանգի արևմտյան հատվածում՝ գրավելով մի քանի բնակավայրեր։ Վերոնշյալ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց արաբագետ Արմեն Պետրասյանի հետ։
«Հրադադարի և՛ ժամկետները, և՛ ազդեցությունը պայմանավորված են, ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային իրավիճակով։ Քանի դեռ կա որոշակի անորոշություն, մեծ հաշվով տարածաշրջանում շարունակում է չլուծված մնալ ամենակարևոր հակամարտությունը Իսրայելի և Իրանի միջև, բնականաբար, այս ուղղությամբ հրադադարը երկարաժամկետ համարել ճիշտ չի լինի։
Նաև բովանդակային առումով տարածաշրջանի իրավիճակի վրա որպես երկարաժամկետ ազդեցություն գնահատելն այնքան էլ ճիշտ չի լինի։ Սա, ըստ էության, իրավիճակային միջոցառում էր, որը պայմանավորված էր Միացյալ Նահանգների և, իհարկե, Ֆրանսիայի ահռելի դիվանագիտական, քաղաքական ջանքերով, և Իսրայելի իշխող վարչակազմի շահերով։ Իսրայելը համարում է, որ այս պահին մեծամասամբ լուծել է իր խնդիրը Լիբանանում, ռազմական գործողություններն ավելի ընդլայնելը նշանակում է ուղիղ պատերազմ Լիբանանի հետ, այլևս դուրս է գալիս Իսրայել-«Հըզբոլլահ» դիմակայության տրամաբանությունից։
Մյուս կողմից Իսրայելի իշխանությունները չեն ցանկանում ԱՄՆ նոր ընտրված Թրամփի վարչակազմի հետ բանակցությունները սկսել ոչ այնքան դրական միջավայրում, այսինքը ճնշումների ազդեցության տակ...»։
Հարցազրույցն ամբողջութմաբ՝ կցված ձայնագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Հազարավոր լիբանանցիներ վերադառնում են իրենց տները Իսրայելի և Հեզբոլլահի միջև հրադադարի հաստատումից հետո
- Նեթանյահուն Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի ռազմական կաբինետին, բայց սպառնացել է պատասխանել
- Իսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում մեկ օրում առնվազն 30 մարդ է զոհվել