Գործադիրը պետական բյուջեից համայնքներին 2 մլրդ 44 մլն դրամ համաֆինանսավորում տրամադրեց
«Ձեզ եմ ներկայացնում սուբվենցիոն ծրագրերը 2024 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով ՀՀ մարզպետների աշխատակազմին 2 մլրդ 43 մլն 744 հազար դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը»,- կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նշելով, որ նախագծով առաջարկվում է ֆինանսավորել 20 համայնքի 29 սուբվենցիոն ծրագիր՝ նախարարաը հրապարակեց մարզպետարաններին տրամադրվող գումարների չափը, ոստ որի Արագածոտնի մարզի 1 ծրագրին կհատկացվի 22.4 մլն դրամ, Արարատի մարզի 7 ծրագրին՝ 984.2 մլն դրամ, Արմավիրի 3 ծրագրին՝ 100.8 մլն, Գեղարքունիքի մարզի 1 ծրագրին՝ 92.8 մլն, Լոռու մարզի 4 ծրագրին՝ 254.7 մլն, Շիրակի մարզի 7 ծրագրին՝ 550.6 մլն, Սյունիքի 2 ծրագրին՝ 161.5 մլն և Վայոց ձորի մարզի 4 ծրագրին՝ 17.5 մլն դրամ:
«Նախագծով 2024 թվականին պետական բյուջեից սուբվենցիաներին է ուղղվում 22 մլրդ դրամ համաֆինանսավորում»,-հայտարարեց Խուդաթյանը:
Նիկոլ Փաշինյանն էլ հերթվ թվարկեց բոլոր ծրագրերը։