Իրավապաշտպանի ահազանգը. Դատապարտյալը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ, 16 կգ նիհարել է
«Արմավիր քրեակատարողական հիմնարկում իրենց առողջական խնդիրներով պայմանավորված հացադուլ են հայտարարել 2 անձինք»,-ահազանգում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
Նրա խոսքով, բազմաթիվ հիվանդություններով տառապող(ողնաշարի ճողվածք, գեպատիտ Ց, ՄԻԱՎ, շաարային դիաբետ) 50 ամյա Աշոտ Իսրայելյանը 22 օր է գտնվում է հացադուլի մեջ, 16 կգ նիհարել է, ունի ցածր ճնշում, ինքնազգացողությունը վատ է։
Մյուս դատապարտյալի՝ 56-ամյա Բախշի Դավթյանի հացադուլի 16-րդ օրն է։
«Նրանք երկուսն էլ առաղջական խնդիրներով պայմանավորված պահանջում են իրենց տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց՝ բծիշկների վերահսկողության տակ։ Բողոքում են բացարձակ անուշադրությունից, ինչպես նաև վատ պայմաններից։ Անահիտ Մանասյանի ուշադրությունն եմ հրավիրում, հատկապես որ նրանք դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին։ Հրավիրում եմ նաև Արդարադատության նախարարության ուշադրությունը։ Դուք պատասխանատու եք նրանց առողջության համար»,-նշում է Ալեքսանյանը։