Ցանկացած մազի, մեզի, արյան նմուշ, ում որ պետք է, կարող եմ տալ, թող գնան, հանձնեն. ՔՊ-ական Կարեն Սարուխանյան
«Գյումրիում կառավարման ճգնաժամ ունենք, հիմա էլ ձմեռ է, օր-օրի խնդիրներն ավելանում են, և օր առաջ քաղաքը պետք է կառավարում ունենա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը։
Նա նշեց, այն պահին, երբ գնում էին արտահերթ ընտրությունների, Նիկոլ Փաշինյանը որպես ՔՊ-ի թեկնածու իրեն է առաջարկել. «Երբ իրավական առումներով մենք հասկացանք, որ արտահերթ ընտրությունների արագ չենք կարող գնալ, օրենքում փոփոխություններ պետք է կատարվի, արդեն վարչապետը դիմեց գյումրեցիներին՝ ասելով, որ դուք ընտրենք, թե ով պետք է նշանակվի ժամանակավոր պաշտոնակատար։ Ով եղավ ժամանակավոր պաշտոնակատար, նա էլ, ամենայն հավանականությամբ, կգլխավորի մեր ցուցակը»։
Անդրադառնալով թմրամիջոց օգտագործելու լուրերին՝ Կ. Սարուխանյանը նշեց, որ այդ թեմային բավականին երկար անդրադարձել է. «Իմ հանձնած թեստի տվյալները հրապարակել եմ, ասեմ, որ այդ սուտ տեղեկություններով, հերյուրանքով փորձել են ինձ վարկաբեկել։ Գյումրիում ինձ շատերն են ճանաչում, գիտեն նաև, որ նման արատավոր երևույթների դեմ առաջին պայքարողներից մեկը ես եմ և շարունակելու եմ պայքարել։
Ցանկացած մազի, մեզի, արյան նմուշ, ում որ պետք է, կարող եմ տալ, թող գնան, հանձնեն»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Կարեն Սարուխանյանը պետք է կրկնի՞ թմրանյութի հետազոտությունը
- ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
- Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստի դրական արդյունքի պատճառով Գյումրու քաղաքապետի այլ թեկնածու է դիտարկվում
- «Ժողովուրդ». Նոր սկանդալ է գրանցվել. Փաշինյանը վարչության նիստին ներկա Կարեն Սարուխանյանին թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել
- Թմրանյութերի գործով բերման ենթարկված ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի քեռու որդին լքում է ՔՊ-ն