Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն 2026 թ Աշխարհի առաջնության վիճակահանության ժամանակ կընդգրկվի 4-րդ զամբյուղում
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հաստատել է 2026թ․ աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վիճակահանության զամբյուղները։
Հայաստանի հավաքականն ընդգրկվել է չորրորդ զամբյուղում։
Վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին։
Առաջին զամբյուղում ընդգրկված են Ֆրանսիան, Իսպանիան, Անգլիան, Պորտուգալիան, Նիդերլանդները, Բելգիան, Իտալիան, Գերմանիան, Խորվաթիան, Շվեյցարիան, Դանիան, Ավստրիան։
Երկրորդ զամբյուղ․ Ուկրաինա, Շվեդիա, Թուրքիա, Ուելս, Հունգարիա, Սերբիա, Լեհաստան, Ռումինիա, Հունաստան, Սլովակիա, Չեխիա, Նորվեգիա։
Երրորդ զամբյուղ․ Շոտլանդիա, Սլովենիա, Իռլանդիա, Ալբանիա, Հյուսիսային Մակեդոնիա, Վրաստան, Ֆինլանդիա, Իսլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Չեռնոգորիա, Բոսնիա և Հերցեգովինա, Իսրայել։
Չորրորդ զամբյուղ․ Բուլղարիա, Լյուքսեմբուրգ, Բելառուս, Կոսովո, Հայաստան, Ղազախստան, Ադրբեջան, Էստոնիա, Կիպրոս, Ֆարերյան կղզիներ, Լատվիա, Լիտվա։
5-րդ զամբյուղ․ Մոլդովա, Մալթա, Անդորրա, Ջիբրալթար, Լիխտենշտեյն, Սան Մարինո։
Ընտրական մրցաշարը կմեկնարկի 2025թ․ մարտին և կավարտվի 2026թ․ մարտին։ 2026թ․ աշխարհի առաջնությունը համատեղ կանցկացնեն ԱՄՆ-ն, Մեքսիկան և Կանադան։
Հարակից հրապարակումներ`
- Նախկին ֆուտբոլիստը կարող է դառնալ Վրաստանի նախագահ
- Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը տանը պարտվեց Ֆարերյան կղզիներին
- ՖԻՖԱ. 2022-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում պայմանավորված խաղեր չեն եղել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան