«Հրապարակ». Ինչու է Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել ներքին գործերի փոխնախարար, ՔՊ-ական Դավիթ Համբարյանին
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՆԳ Նախարար նշանակվելուց ուղիղ մեկ շաբաթ անց Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել է ներքին գործերի փոխնախարար, ՔՊ-ական Դավիթ Համբարյանին։ Մեզ պատմեցին, որ ոչ միայն ազատել է պաշտոնից, այլև հեռացրել է նախարարությունից։ Իսկ Դավիթ Համբարյանի մասին ՆԳՆ-ում ասում են, որ նա Վահե Ղազարյանի «տակ փորող» համար մեկ «գործակալն» էր, սորոսական շրջանակների ամենալուրջ հենարանը համակարգում: Բայց քանի որ նա խժդժություններ էր առաջացնում և բացահայտ հավակնում նախարարի պաշտոնին, նորանշանակ նախարարը նրան չհանդուրժեց։
Համբարյանի՝ նախարար դառնալու ձգտումներն այնքան նկատելի են եղել, որ անգամ ՆԳՆ-ում, որտեղ նման խարդավանքներ շատ են տեսել, այդ դրսևորումներին վատ էին վերաբերվում: Ասում են՝ Համբարյանը շատ ծանր է տարել Արփինե Սարգսյանի նշանակումը, քանի որ հույսեր է ունեցել, որ հաջորդ նախարարն ինքն է լինելու, հատկապես, երբ խոսակցություններ կային, որ Փաշինյանը մտադիր է ՔՊ անդամի` յուրայինի նշանակել ՆԳ նախարար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը գտել է իր պաշտոնը պահելու ձևը
- «Հրապարակ». Փաշինյանն այսօր մի քանի անգամ գերազանցել է բոլոր նախորդ սուպերլիդերներին ու սուպերվարչապետներին