«Հրապարակ». Ուսապարկերի ֆրակցիայում անգամ ինքնապաշտպանական բնազդը չի գործում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքին արդեն մեկ շաբաթից ավելի դիմադրող Հովիկ Աղազարյանի աշխատասենյակի դուռը վերջին օրերին չի փակվում, ՔՊ-ական պատգամավորները, իրար հերթ չտալով, այցելում են իրենց գործընկերոջը: Ոմանք ծածուկ քաջալերում են, որ վճռական լինի ու մանդատը չդնի, ոմանք ահաբեկված խորհուրդ են տալիս՝ կրակի հետ չխաղալ և չդառնալ վարչապետի թշնամին։ «Ձեր աջակիցնե՞րն են ավելի շատ, թե՞ մանդատը վայր դնել հորդորողները»․ մեր հարցին ի պատասխան՝ Աղազարյանը կատակեց, թե չի հաշվել` առաջիկա օրերին կհաշվի, կասի։
Երեկ նկատեցինք, որ Սերգեյ Բագրատյանն ու Գագիկ Մելքոնյանն են տևական ժամանակ փակվել Աղազարյանի կաբինետում: Այդ պատճառով նա անգամ ուշացավ տնտեսական հանձնաժողովի նիստից, իսկ Աղազարյանը հանձնաժողովի փոխնախագահն է։ Ի դեպ, պատգամավորներից մի քանիսն առանձին մոտեցան, խնդրեցին, որ իրենց աջակցության կամ այցերի մասին հանկարծ չգրենք։ Կասկած չկա, որ ուսապարկերի ֆրակցիայում անգամ ինքնապաշտպանական բնազդը չի գործում. այսօր Աղազարյանին պաշտպանելով՝ նաև իրենք իրենց պաշտպանած կլինեին՝ չափերն անցած առաջնորդի հետագա կամայականություններից:
Բայց ՔՊ-ականներն ուղղակի կենդանական վախ են զգում Նիկոլ Փաշինյանից, որն անձամբ անթիվ վախեր ունի: Այս անգամ թիրախում հայտնվեցին Զեյնալյանն ու Աղազարյանը, հաջորդիվ sms են ստանալու նրանք, որոնց սանրվածքը կամ հագուստն այդ պահին դուր չի գա Փաշինյանին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Մարդկանց համար իրենց պաշտոնները եկամտաբեր երակներ են
- «Ժողովուրդ». Վրաստանից ավտոմեքենաների ներկրման գործարքն արվում է առանց Հայաստանի
- «Հրապարակ». Խորհրդարանում ուրբաթ օրը արցախցիների հարցով քննարկում են անելու
- «Փաստ». Վահան Քերոբյանը վաճառել է իրեն պատկանող menu.am-ը
- «Ժողովուրդ». Ով է լինելու ԲԴԽ-ն լքող հաջորդ անդամը Կարեն Անդրեասյանի հեռանալուց հետո
- «Հրապարակ». Ինչու է Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել ներքին գործերի փոխնախարար, ՔՊ-ական Դավիթ Համբարյանին
- «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը գտել է իր պաշտոնը պահելու ձևը
- «Հրապարակ». Փաշինյանն այսօր մի քանի անգամ գերազանցել է բոլոր նախորդ սուպերլիդերներին ու սուպերվարչապետներին