Արագած-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին հատված-հատված բուք է
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
«Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Արագած-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին հատված-հատված բուք է։
Աբովյանի, Հրազդանի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրությունում։