
ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի փոխգործակցության պահպանումը մնում է ԱՄՆ-ի կարևոր առաջնահերթությունը․ ԱՄՆ Պետդեպ
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ թուրքական կողմը կրկին հարցում է ուղարկել ԱՄՆ՝ իրեն չհատկացված F-35 նոր սերնդի կործանիչները ստանալու համար, քանի որ Վաշինգտոնի կարծիքն այս հարցում փոխվել է։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք (թուրքական 5-րդ սերնդի կործանիչ) «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է։ Նրանք ասում են, որ կարող են փոխանցել ինքնաթիռները։ Եվ նրանց նորից առաջարկ է ուղարկվել F-35-ի գնման համար»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նշել էր նախարարը:
Ի պատասխան թուրքական կողմի այդ պնդման՝ Վաշինգտոնից հայտարարություն է արվել հետևյալի մասին։
«Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարելու համար անհրաժեշտ համարվող պայմանները բոլորին հայտնի են, և մեր քաղաքականությունն այդ առումով չի փոխվել. ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի փոխգործակցության պահպանումը մնում է ԱՄՆ-ի կարևոր առաջնահերթությունը»,- ասված է ԱՄՆ Պետդեպի հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին