Շերը ցանկանում է ավարտել երաժշտական կարիերան
Ամերիկահայ փոփ-երգչուհի Շերը՝ Շերիլին Սարգիսյանը, որոշել է ավելի քան 60 տարվա բեմական գործունեությունից հետո ավարտել երաժշտական կարիերան։ Երգչուհին նշել է, որ ցանկանում է հանգստանալ, սակայն նախ ծրագրում է թողարկել իր առաջին նախագիծը 2013 թվականից հետո։
rollingstone.com-ի հաղորդմամբ, 78-ամյա աստղն ասել է, որ առաջիկա ալբոմը հավանաբար վերջինը կլինի իր կարիերայում։ Նա նաև ցանկություն է հայտնել վերադառնալ երիտասարդություն՝ նշելով, որ շատ բան կտա նորից 60 տարեկան դառնալու համար։
Շերը հավելել է, որ իր ճամփորդությունների ժամանակ նա հաճախ սենյակի ամենատարեց մարդն է, եթե, իհարկե, չի գտնվում ծերանոցում։