ԲԴԽ նախագահը մեկ sms-ից հետո փախավ, դատավորները պետք է մտածեն՝ ԲԴԽ նախագահն ինչու մեզ խայտառակեց. Ռոբերտ Քոչարյան
«Եթե ԲԴԽ ղեկավարը, որն օրենքով ամենապաշտպանված մարդն է, մեկ SMS-ով փախչում է իր պաշտոնից, ի՞նչ վիճակում են հայտնվում դատավորները, եթե ստանան նման կարգի SMS-ներ»,- դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա շարունակեց. «Բոլոր դատավորները պետք է մտածեն, թե ԲԴԽ նախագահն ինչու մեզ խայտառակեց ու այսպիսի հիմար վիճակում դրեց։ ԲԴԽ նախագահն այն պաշտոնյան է, որի ուղղակի գործառույթն է պաշտպանել դատավորների անկախությունը։ Եթե ինքը չի կարող պաշտպանել իր սեփական անկախությունը, ապա ինչպես ասում են, «ձեր բանը բուրդ է»։
Այս կասկածները օդից չեն, այս կասկածները ստեղծել է այն մարդը, որը գրել է sms-ը և այն մարդիկ, որոնց պաշտպանված պաշտոններից միանգամից հրաժարվել են։
Հիմա յուրաքանչյուրը կարող է մտածել` այս դատավորն SMS-ով հարց լուծո՞ղ է, անկա՞խ է, թե՞ ոչ»։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Մինչ ընդհանուր իրավասության դատարանը քննում էր գործը, ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց հոդվածը։
Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ի որոշմամբ բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը:
Նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանը 2018 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու Շիրակի մարզից:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին. Դուք չեք ծանոթացել գործի նյութերին, այն, ինչ Դուք եք ուզում, որ ասեմ, ես կասեմ՝ նման բան չկա
- Դատարանը Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Խաչատուրովի բացակայությունը համարեց ոչ հարգելի
- Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի գործով մանրամասներ է հայտնել
- Հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և 3 պաշտոնյաների գործը կարճելու որոշումը