SNN. Սիրիայում սպանվել է Իրանի ռազմական խորհրդականը
Սիրիայում Իրանի ռազմական խորհրդականների կորպուսի հրամանատար, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) գեներալ-մայոր Քիումար Փուրհաշեմին մահացել է երկրի հյուսիսում ահաբեկիչների հարձակման հետևանքով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է սիրիական SNN հեռուստաալիքը։
Նրա տեղեկություններով՝ իրանցի զինծառայողը գտնվել է Հալեպ քաղաքի տարածքում։ պնդում է Ըստ սիրիական SNN պորտալի՝ Հարձակվողները կապեր են ունեցել Իսրայելի հետ։
Ավելի վաղ Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը հայտնել էր, որ «Ջաբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման հարձակումը սկսվել է նոյեմբերի 27-ին Թուրքիայի կողմից վերահսկվող հյուսիսային ապաէսկալացիայի գոտում։ Ինչպես նշում է սիրիայի ռազմական ուժերի հրամանատարությունը, հարձակմանը մասնակցում են մեծ թվով զինյալներ, որոնք գրոհներ են իրականացվում ռազմաճակատի մի քանի հատվածներում գտնվող կառավարական ուժերի դիրքերի ուղղությամբ։