Նպաստելու եմ հասարակության շրջանում արդարության և արդարադատության զգացողության ամրապնդմանը. Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահ
«Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ մենք պետք է որոշում ընդունենք Արթուր Պողոսյանին Քննչական կոմիտեի նախագահ և Էդուրադ Հակոբյանին պետական եկամուտների նախագահ նշանակելու մասին»,-կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելեց , որ Պողոսյանը և Հակոբյանը նոր մարդիկ չեն իր քաղաքական թիմի համար։
«Ըստ այդմ քվերակության է դրվում չզեկուցվող հարցերի փաթեթը, ովքե՞ր են կողմ որոշումների ընդունմանը»,- հարցրեց Փաշինյանը և կառավարությունը միաձայն կողմ քվեարկեց։
Արթուր Պողոսյանը շնորհակալություն հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի «բարձր» պաշտոնին իր թեկնածությունը հաստատելու համար և հավաստիացրեց, որ իր փորձը և գիտելիքները ծառայեցնելու է ՀՀ-ում օրինականության ամրապնդման և քրեական արդարադատության ոլորտում հասարակության սպասելիքների արդարացմանը։
«Վստահեցնում եմ, որ իմ գործունեության ընթացքում առաջնորդվելու եմ օրենքի առաջ հավասարության և պատասխանատվության սկզբունքների անշեղ իրագործմամբ և նպաստելու եմ հասարակության շրջանում արդարության և արդարադատության զգացողության ամրապնդմանը»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
- Գլխավոր դատախազի տեղակալ է ընտրվել Արթուր Պողոսյանը