Այս երևույթն ըստ Նիկոլ Փաշինյանի ապապետականություն է. Կուբաթյան
«Այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում մի մեծ ելույթ ունեցավ՝ պատմելով, որ ինչ-որ տեղ մայթով քայլելիս քայլել է ժավելների, քսայուղերի տարաների արանքով»,-այս մասին գրում է Երևանի ավագանու անդամ Հովսեփ Կուբաթյանն ու մանրմասնում.
«Հետո զարմացավ, թե միթե այդ նույն վայրով քաղաքապետարանի աշխատող, ավագանի, պարեկ չի անցե՞լ։ Այս ամենը ի վերջո որակեց ապապետականություն և ասաց, որ այս ամեն ինչը պետք է դիտվի որպես հանձնարարական։
Փաստորեն Նիկոլ Փաշինյանը բախտը բերել է, որ կարողացել է մայթով քայլել։ Իսկ Նոր Նորքի բնակիչները նույնիսկ քսայուղերի արանքով չեն կարող քայլել, այլ՝ երթևեկելի մասով։ Քանի որ ինչ-որ մեկը հենց Նոր Նորքի թաղապետարանի դիմաց փակել է մայթը և մարդիկ քայլում են փողոցով։ Եվ պնդում է, որ ունի թույլտվություն, իսկ թաղապետարանից ասում են, որ կարծես մայթը իրենցը չի։
Հիմա այստեղ նշեմ մի քանի պաշտոնյաների»։