Հազարավոր լիբանանցիներ վերադառնում են իրենց տները Իսրայելի և Հեզբոլլահի միջև հրադադարի հաստատումից հետո
Հազարավոր լիբանանցիներ, որոնք տեղահանվել էին Իսրայելի և Հեզբոլլահի զինյալների միջև պատերազմի պատճառով, չորեքշաբթի՝ հրադադարի հաստատումից հետո վերադարձել տուն։
Նրանց մեծ մասը վերադարձել է անձնական իրերով բեռնված մեքենաներով՝ չնայած որոշ շրջաններ դեռ չվերադառնալու մասին լիբանանյան և իսրայելական զորքերի նախազգուշացումներին։
«Իմ ընտանիքն իր ողջ կյանքն անցկացրել է այս տունը կառուցելու համար: Մենք այստեղ ապրել ենք 25 տարի, հիմա այդ ամենը չկա»,- BBC-ին ասել է հարավային Բեյրութի բնակիչներից մեկը:
APF-ի փոխանցմամբ, պայմանավորվածությունը պահելու դեպքում կավարտվեն Իսրայելի և Հըզբոլլահի միջև 14 ամիս տևած մարտերը, որոնք սեպտեմբերի կեսերին վերածվեցին պատերազմի և սպառնում էին Հըզբոլլահի հովանավորին՝ Իրանին և Իսրայելի ամենամոտ դաշնակցին՝ ԱՄՆ-ին, ներքաշել ավելի լայն պատերազմի մեջ։
Հրադադարի գործարքը չի վերաբերում Գազայի պատերազմին, որտեղ գիշերվա ընթացքում իսրայելական հարվածների թիրախում են հայտնվել երկու դպրոցներ։ Հիվանդանոցից հայտնել են, որ հարվածների հետևանքով սպանվել է 11 մարդ, այդ թվում չորս երեխա։
Իսրայելն ի պատասխան հայտարարել է, որ մի հարվածի թիրախ է դարձել ՀԱՄԱՍ-ի դիպուկահարը, իսկ մյուսի՝ խաղաղ բնակիչների մեջ թաքնված զինյալները։