Տուգանային հրապարակից մոպեդների ու մեքենաների անհետացման գործով ՆԳՆ–ն քննություն է սկսել
Sputnik Արմենիայի տեղեկություններով, ՆԳՆ պարեկային ծառայությանտուգանային հրապարակից մոտ 2 տասնյակ մոպեդներ և ավտոմեքենաներ են անհետացել։ Լուրեր են շրջանառվում, որ անհետացումների հետ անմիջական կապ ունեն պարեկներից մի քանիսը։
Գրավոր հարցումով ՆԳՆ-ին խնդրել էին հայտնել`արդյոք տարածքը տեսանկարահանվո՞ւմ է, անհետացումների մասով կա՞ն նախաձեռնված քրեական վարույթներ և արդյոք հայտնի՞ է անհետացած տրանսպորտային միջոցների հստակ քանակը և տեսակը։
ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՆԳՆ պարեկային ծառայության տուգանային հրապարակից մոպեդների և ավտոմեքենաների անհետացման վերաբերյալ ՆԳՆ-ում քննություն է սկսվել։
«ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացվում է ծառայողական քննություն»,- նշված է պատասխանում։
Գերատեսչությունից խոստացել են քննության արդյունքների մասին հավելյալ տեղեկացնել։