Փարիզի՝ վերանորոգված Աստվածամոր տաճարի առաջին այցելուները
Փարիզի՝ վերանորոգված Աստվածամոր տաճարի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին։ Մինչ այդ՝ այսօր Ֆրանսիայի նախագահը տիկնոջ հետ այցելել է տաճար՝ առաջինը տեսնելու վերանորոգման արդյունքը։
Էմանուել Մակրոնը նշել է, որ բացման ժամանակ այցելուներին շոկ է սպասվում։ Նա երախտագիտություն է հայտնել ամբողջ աշխարհի նվիրատուների կողմից ցուցաբերված համերաշխության համար։ Տաճարի վերականգնման համար ծախսվել է 700 միլիոն եվրո գումար։
Փարիզի գոթական տաճարն ավերվել է 2019-ին բռնկված խոշոր հրդեհի հետևանքով։
Հարակից հրապարակումներ`
- Նոտր Դամ տաճարը կբացվի դեկտեմբերի 7-ին
- Նոտր Դամի տանիքը վերականգնելու համար օգտագործվում են օրիգինալ նյութեր և տեխնոլոգիաներ
- Նոտր Դամը կվերականգնվի այն տեսքով, ինչպես մինչև հրդեհն էր