Կրեմլը Հալեպի վրա գրnhայինների հարձակnւմն անվանել է nտնձգnւթյnւն Սիրիայի ինքնիշխանության դեմ
Կրեմլը Հալեպ քաղաքի վրա իսլամիստ գրոհայինների հարձակումը համարում է ոտնձգություն Սիրիայի ինքնիշխանության դեմ և հանդես է գալիս տարածաշրջանում սահմանադրական կարգի շուտափույթ հաստատման օգտին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, սա ոտնձգություն է Սիրիայի ինքնիշխանության դեմ այս տարածաշրջանում։ Եվ մենք կողմնակից ենք, որ սիրիական իշխանությունները արագ կարգուկանոն հաստատեն այս շրջանում և վերականգնեն սահմանադրական կարգը», - ասել է Կրեմլի խոսնակը:
Հիշեցնենք, որ «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները կրակ են բացել Հալեպի պետական համալսարանի տարածքում՝ սպանելով չորս խաղաղ բնակիչների։
Հարակից հրապարակումներ`
- «Հանուն հայրենիքի նահատակների» կրթաթոշակներ հանձնվեցին նահատակվածների ուսանող հարազատներին և պատերազմների մասնակիցներին
- Հալեպում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ
- Հալեպում բախումներ են, կան զոհեր
- Սիրիայի զինված ուժերը հակահարձակում են իրականացնում Հալեպում և Իդլիբում
- Սիրիացի հակակառավարական ուժերի գրոհայինները խոշոր հարձակում են սկսել Հալեպի մոտակայքում