Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է թե ցուցարարները ռազմավարական օբյեկտները արգելափակելու պլանների ունեն
Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում ցուցարարներին կոչ է արել զերծ մնալ անօրինական գործողություններից՝ հակառակ դեպքում խոստանալով «հատուկ հարկադրանքի միջոցներ ձեռնարկել»։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։
«Բռնի գործողությունները ճնշելու համար ՆԳՆ-ն կկիրառի միջազգային իրավունքով և Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված հատուկ հարկադրանքի միջոցներ, այդ թվում՝ «Ոստիկանության մասին» Վրաստանի օրենքով սահմանված բոլոր հատուկ միջոցները»,- newsgeorgia.ge-ի փոխանցմամբ՝ ասել է նա։
Դարախվելիձեն խնդրել է ձեռնպահ մնալ հավաքի խաղաղ բնույթին սպառնացող իրեր կամ նյութեր պահելուց։ Նրա խոսքով՝ սոցցանցերում կոչեր են հնչում ոչնչացնել ՆԳՆ մեքենաները և տեսախցիկները, արգելափակել ռազմավարական նշանակության տարբեր օբյեկտներ, այդ թվում՝ հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ, երկաթուղային կայաններ և կենտրոնական մայրուղիներ։
«Այդ խմբի մասնակիցները մահակներով, երկաթե խողովակներով, շղթաներով, ներկերով, երկաթե զանազան առարկաներով և միջոցներ են ապահովում մարդկանց համար և կազմակերպում հանդիպումներ, ինչպես նաև կոչ են անում համախոհներին օգտագործել այդ առարկաները իրավապահների նկատմամբ բռնի գործողություններում»,-ասել է Դարախվելիձեն։
ՆԳՆ ղեկավարի տեղակալն ընդգծեց, որ բոլոր ապօրինություններ գործողները քրեական պատասխանատվություն են կրելու։
Հարակից հրապարակումներ`
- Բախումներ Թբիլիսիում
- Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան
- Սաակաշվիլին Վրաստանի նախագահի թեկնածուին համեմատել է «Կալիգուլայի ձիու» հետ