Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել հանրահայտ տենոր Անդրեա Բոչելլիի հետ՝ իրականացնելով իր երազանքը
Ջուլիանա Գրիգորյանը, ով Operalia վոկալ մրցույթի հաղթողն ու Հանդիսատեսի համակրանքի մրցանակակիրն է, ում կարելի է լսել աշխարհի ամենահեղինակավոր օպերային թատրոններում, ելույթ է ունեցել իտալացի հանրահայտ տենոր Անդրեա Բոչելլիի հետ։
Նոյեմբերի 16-ին Կրակովի TAURON Arena –ում Բոչելլիի համերգն է կայացել՝ Լեհաստանի երիտասարդ սերնդի առաջատար սիմֆոնիկ նվագախմբերից՝ Բեթհովենի ակադեմիայի նվագախմբի հետ։ Նա կատարել է իր ամենահայտնի ստեղծագործությունները։ Բեմում երգչի հետ ելույթ են ունեցել հրավիրալ արտիստներ, որոնց թվում է եղել Ջուլիանա Գրիգորյանը։
Այս համերգը Անդրեա Բոչելլիի հոբելյանական շրջագայության մի մասն է։ Այդ համերգային շրջագայությամբ երգիչը նշում է իր կարիերայի 30-ամյակը:
Ջուլիանա Գրիգորյանը Անդրեա Բոչելլիի հոբելյանական շրջագայության ընթացքում ելույթ է ունեցել նաև Բուդապեշտում։
«Անուշ նոյեմբեր… Եվս մեկ երազանք իրականացավ:
Շնորհակալություն, մաեստրո Անդրեա Բոչելլի»,- համերգներից լուսանկարներ ու տեսանյութեր կիսվելով՝ գրել է Ջուլիանա Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- Օպերային արվեստի լեգենդ Պլասիդո Դոմինգոն և սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը կատարում են «Էրեբունի-Երևան» երգը
- Ջուլիանա Գրիգորյանն արժանացել է Հիլդեգարդ Բերենսի անվան մրցանակին
- Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը ելույթ կունենա Պրահայում
- Օպերալիան հաղթանակած սոպրանո Ջուլիանա Գրիգորյանն ու չեխ տենոր Պետր Նեկորանեցն հանդես կգան միասին
- Operalia 2022 համաշխարհային մրցույթում հաղթել է Ջուլիանա Գրիգորյանը