Սմոլովը պատմել է, թե որ առաջնությունում կարող է հանդես գալ Սպերցյանը
«Կրասնոդարի» հարձակվող Ֆեդոր Սմոլովը խոսել է իր թիմակից Էդուարդ Սպերցյանի մասին։ Նա նշել է, որ Հայաստանի հավաքականի խաղացողը միանշանակ պատրաստ է տեղափոխվել Եվրոպայի առաջնություն, բայց շատ բան կախված է ոչ միայն իրենից, այլև «Կրասնոդարից»։
«Որպեսզի նա ցույց տա իր լավագույն որակները, Իտալիայի առաջնությունն այսօր ավելի հարմար է նրան»,- Սմոլովի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։
Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը նրան գնահատում է 20 միլիոն եվրո։ euro-football.ru-ն գրում է, որ այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 23 խաղում նա դարձել է վեց գոլի հեղինակ։
Հարակից հրապարակումներ`
- Սպերցյանը չի հեռանա «Կրասնոդարից»՝ չնայած եվրոպական ակումբների բացառիկ հետաքրքրությանը
- Էդուարդ Սպերցյանը չի մասնակցի այսօր կայանալիք Ֆարերյան կզղզիներ-Հայաստան հանդիպմանը
- Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդ
- Ազգային հավաքականին վաղը կմիանան նաև Թիկնիզյանը, Սպերցյանը, Ուգոչուկվու Իվուն, Սևիկյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը
- Սպերցյանը շարունակում է գլխավորել ՌՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշը
- «Կրասնոդար»-ից հեռանալու ցանկության մասին լուրերին Սպերցյանը մեկ բառով է արձագանքել