ՖԻՖԱ-ի վարկածով՝ 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անունները։ Հայտացուցակում ընդգրկվել են 11 ֆուտբոլիստներ.
• Ռոդրի (Իսպանիա, «Մանչեսթեր Սիթի»)
• Էրլինգ Հոլանդ (Նորվեգիա, «Մանչեսթեր Սիթի»)
• Լիոնել Մեսսի (Արգենտինա, «Ինտեր Մայամի»)
• Լամին Յամալ (Իսպանիա, «Բարսելոնա»)
• Դանի Կարվախալ (Իսպանիա, «Ռեալ»)
• Ջուդ Բելինգհեմ (Անգլիա, «Ռեալ»)
• Ֆեդերիկո Վալվերդե (Ուրուգվայ, «Ռեալ»)
• Կիլիան Մբապե (Ֆրանսիա, «Փարի Սեն Ժերմեն»/«Ռեալ»)
• Վինիսիուս (Բրազիլիա, «Ռեալ»)
• Թոնի Կրոս (Գերմանիա, «Ռեալ»)
• Ֆլորիան Վիրց (Գերմանիա, «Բայեր Լևերկուզեն»)
Հավակնորդներն ընտրվել են 2023 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում ցուցաբերած խաղի հիման վրա։
Հիշեցնենք, որ 2024 թվականին «Ոսկե գնդակի» դափնեկիր է դարձել «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին։ Անցած մրցաշրջանում նա հաղթել է Եվրո-2024-ում և Անգլիայի առաջնությունում։