Մշակույթ 18:02 29/11/2024 Հայաստան

Դեկտեմբերին Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Բրազիլիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Լատվիայում

Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ սեպտեմբերից մեկնարկել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի միջազգային համերգային շրջագայությունը:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շրջագայության եզրափակիչ փուլից առաջ հետևել է նվագախմբի փորձին, հետաքրքրվել հոբելյանական համերգային ծրագրով, ստեղծագործական և աշխատանքային այլ մանրամասներով: Հոբելյանական ծրագիրն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան: ՀՊՖ տնօրեն Արտյոմ Նաղդյանը նախարարի տեղակալին հանգամանորեն ներկայացրել է ծրագրի վերջին փուլին առնչվող տեղեկությունները:

Դանիել Դանիելյանի նշել է, որ Շառլ Ազնավուրի անունը շատ պարտավորեցնող է. «Մեծն շանսոնյեի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների իրականացումը հնարավորություն է տալիս Հայաստանի բոլոր մարզերում և ամբողջ աշխարհում պատշաճ ներկայացնելու Շառլ Ազնավուրին, զուգահեռ՝ հայ կատարողական արվեստն ու մշակույթը: Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում: Հայաստանի պետական ջազ նվագախմբի կատարմամբ իրականացվող հոբելյանական այս ծրագիրը լավագույնս է ներկայացնում Ազնավուրի ժառանգությունն ու արվեստը»։

Համերգային ծրագիրը ներառում է շանսոնյեի հայտնի երգերի գործիքավորումը՝ մեծ ջազ նվագախմբի և մենակատարների համար: Համերգաշարին ներգրավված են Գոռ Սուջյանը և Ինգա Արշակյանը՝ իրենց երաժշտախմբերով: Հատկանշական է, որ համերգային ծրագրում նվագախումբը և մենակատարները կատարում են նաև Կոմիտասի ստեղծագործություններից:

Նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 22 մլն դրամի տեխնիկա և գործիքներ է ձեռք բերել Հայաստանի պետական ջազ նվագախմբի համար և ըստ նրա՝ Ազնավուրին նվիրված հոբելյանական այս ծրագիրը շատ լավ առիթ է համերգային շրջագայության ընթացքում հնչեցնելու այս գործիքները:

Հոբելյանական ծրագիրն արդեն իրականացվել է Բրյուսելում, Բուդապեշտում, Լյուքսեմբուրգում, Եթովպիայում: Եզրափակիչ համերգները կմեկնարկեն դեկտեմբերի սկզբին և կանցկացվեն Բրազիլիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, այնուհետև Լատվիայում:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}