09:39 29/11/2024 Աշխարհում

Ես ատում եմ քաղցկեղը. Ալեքսիս Օհանյանի խորհուրդը՝ հայրերին

Reddit.com-ի համահիմնադիր, «Forbes»-ի կողմից «համացանցի կառավարիչ» հորջորջված Ալեքսիս Օհանյանը պատմել է վերջերս տարած վիրահատության մասին։

«Վերջին 4 տարիների ընթացքում վահանաձև գեղձի վրա որոշ կասկածելի հանգույցների հետևելուց հետո  վերջերս վիրահատությամբ հեռացրեցին դրանց կեսը: Հանգույցներն ավելի էին մեծանում, և վերջին բիոպսիան ցույց տվեց, որ դրանք շատ հավանական է վերածվեն քաղցկեղի:

Մայրիկիս մոտ այս տարիքում՝  41-ում կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերվեց, մեկ տասնամյակ անց նա մահացավ ուղեղի քաղցկեղից: Ես ատում եմ քաղցկեղը»,-սոցիալական ցանցերի իր էջերում գրել է Օհանյանը։

Վիրահատությունն անցել է սահուն։

«Ես անչափ շնորհակալ եմ այս Գոհաբանության օրը, քանի որ այսօր առավոտյան զանգ ստացա, որ իմ՝  հեռացված վահանաձև գեղձի կեսը իսկապես լի է մի քանի հանգույցներով, որոնք մեծ հավանականություն ունեն քաղցկեղի վերածվելու»,-նշել է Օհանյանը։

Նրա խոսքով, վիրահատության ամենավատ հատվածն այն էր, որ երկու ամիս չի կարողացել անկողնուց վեր կենալ, սակայն այս շաբաթ իր դուստրերին տարել է «Դիսնեյ»։

«Կյանքը հիասքանչ է»,-գրել է նա ու հատկապես հայր տղամարդկանց խորհուրդ տվել այցելել բժշկի։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}